ՀՀ ԱԺ նորընտիր փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի համար նոր պաշտոնը պատասխանատու է: ArmLur.am-ի հետ զրույցում ամփոփելով իր աշխատանքը գործադիրում` որպես արդարադատության նախարար, Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե կան շատ արված աշխատանքներ և կան նաև դեռ անելիքներ:
Անդրադառնալով երեկ ԱԺ փոխնախագահի ընտրությանը, որի ժամանակ նա ստացել էր 22 դեմ ձայն, Հովհաննիսյանը նշեց, որ ինչ-որ առումով սպասելի էր: «Անսպասելի գործոն չկար, ինչ-որ առումով սպասելի, բայց ես երեկ արդեն դիրքորոշում հայտնել եմ: Ավելի շատ սպասելի էր, քան անսպասելի», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան