SAS -ը սուպերմարկետներից առաջինն է Հայաստանում, որին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրվել է մսի համապատասխանության տեղեկատվական պիտակ: Պիտակը տրամադրվել է “SAS GROUP” ընկերության կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում:
Ըստ այդմ՝ SAS սուպերմարկետների ցանցն իր սպառողներին առաջարկում է միայն սպանդանոցային ծագում ունեցող միս, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անասնաբուժական եւ սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին:
Դա նշանակում է, որ SAS սուպերմարկետների մսի իրացման բաժիններն ապահովված են բավարար քանակությամբ բնական եւ արհեստական օդափոխությամբ ու լվացարաններով, սառնարաններով, մսի մշակմանկոճղերով, տախտակներով եւ այլ անհրաժեշտ պայմաններով, իսկ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական եւ պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ: SAS սուպերմարկետում վաճառվող միսն ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ եւ ենթարկվում պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության:
SAS սուպերմարկետի համար առաջնային սկզբունք է սպառողներին առաջարկել բացառապես, մաքուր, որակյալ եւ անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանող մթերք: