«ՍԱՍ գրուպ»-ին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՍՌ ֆարինա ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերության դեմ: Ընդ որում` այս գործով դատարանում որպես երրորդ անձ ներգրավված է ՊԵԿ-ը եւ Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ն: ՀՍՌ ֆարինա ՍՊԸ-ն «ՍԱՍ գրուպ»-ից գումար է պահանջում: Թե որքան, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

Նշենք, որ ավելի վաղ «ՍԱՍ գրուպ»-ից դատական ճանապարհով գումար էր պահանջում «Աշտարակ կաթ» ընկերությունը, սակայն վերջինս դատարանում պարտվեց : Միգուցե ՀՍՌ ֆարինա ՍՊԸ-ին հաջողվի թավշյա հեղափոխությունից հետո հաղթել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորին:




Լրահոս