Հարց քաղաքացիներից` ինչպիսի՞ իրավունքներ ունեն ծառայողական քննության կողմերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ինչպիսի՞ իրավունքներ ունեն ծառայողական քննության կողմերը: Խնդրում եմ մանրամասն ներկայացնել դրանք:

Ստեփան Սիմոնյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննության կողմն իրավունք ունի ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված դեպքերում եւ ընթացակարգով՝

ա) ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու դիմում.

բ) ծառայողական քննություն սկսելու պահից ստանալ ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված իր իրավունքների եւ պարտականությունների մասին գրավոր ծանուցում.

գ) ստանալ ծառայողական քննության անցկացման կապակցությամբ Խորհրդի որոշումների պատճենները, որոնք կարող են բողոքարկվել դատական կարգով.

դ) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնել՝ առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաեւ ծառայողական քննության նյութերին իր դիմումը հիմնավորող՝ ծառայողական քննություն անցկացնելու կարգով նախատեսված փաստական տվյալներ կցելու եւ դրանց ընթացք տալու վերաբերյալ.

ե) ծառայողական քննության ցանկացած փուլում, գրավոր դիմում ներկայացնելով, հետ վերցնել ծառայողական քննություն անցկացնելու մասին իր դիմումը.

զ) տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ).

է) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին եւ դրանց կապակցությամբ դիտողություններ ներկայացնել, որոնք հաշվի չառնելը բողոքարկման ենթակա չէ.

ը) ծառայողական քննությունն ավարտվելուց հետո ծանոթանալ քննության նյութերին, քննությունը լրացնելու կապակցությամբ ներկայացնել միջնորդություններ:

Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաեւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ իրավունքներ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննությունն անցկացվում է քաղաքացիական ծառայության խորհրդի վարչական շենքում, իuկ ըuտ անհրաժեշտության՝ համապատաuխան մարմնի վարչական շենքում:




Լրահոս