Հարց քաղաքացիներից` գիտաշխատողները գիտական գործողումների համար կարո՞ղ են ստանալ ֆինանսական աջակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ գիտաշխատողները գիտական գործողումների համար կարո՞ղ են ստանալ ֆինանսական աջակցություն, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ո՞ր դեպքում:

Հասմիկ Հակոբյան (48 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գիտաշխատողներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է միջազգային գիտաժողովին, գիտական կոնֆերանսին, սիմպոզիումին կամ սեմինարին, որպես կանոն, բանավոր զեկույցով հանդես գալու համար գործուղելու դեպքում` գործուղման ճանապարհածախսը հոգալու նպատակով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կազմակերպության ղեկավարը գիտական միջոցառմանը գիտաշխատողի մասնակցության հրավերը ստանալուց հետո, ոչ ուշ, քան գործուղման մեկնելու օրվանից երեսուն օր առաջ, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով դիմում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ հիմնավորելով տվյալ գիտական միջոցառմանը գործուղվողի մասնակցության անհրաժեշտությունը՝ կից ներկայացնելով գիտական միջոցառման կազմակերպչի հրավերը:




Լրահոս