Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը` իրեն ուղղված սպառնալիքների և հետագա քայլերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք` փաստաբան Ինեսսա Պետրոսյանը տեղեկացրել է, որ իրեն և իր ընտանիքի անդամներին սպառնում են՝ կապված է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով: Այս գործով Ինեսսա Պետրոսյանը տուժող կողմից ներկայացուցիչն է։

Այս առթիվ ArmLur.am-ը զրուցեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սպառնալիքներ էլի են եղել այս գործի շրջանակներում. «Նախորդ դատական նիստերի ընթացքում ամբաստանյալների հարազատները հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրեցին դատական նիստի ժամանակ, որի պատճառով նիստն ընդհատվեց, և այդ կապակցությամբ դիմում արդեն եղել է` ուղղված գլխավոր դատախազին»:

Փաստաբանի խոսքով՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է իրավապահ մարմիններին նշված գրառման հիման վրա: Վերջինիս կարծիքով պետք է իրավապահների կողմից նյութեր նախապատրաստվեն, և քրեական գործ հարուցվի:

«Պետք է շտապ պարզել ֆեյսբուքյան օգտատիրոջ տվյալները, թե ով է իրականում այդ նամակն ուղարկել ինձ»,- հավելեց նա:

 Լիդա Եղիազարյան




Լրահոս