ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Մայիսի 23-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ աշխարհաքաղաքական գործընթացների հնարավոր հետևանքները տարածաշրջանային զարգացումների վրա:
***
ՄԱՅԻՍԻ 23-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանի, մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Մայիսը հայտարարվել է մելանոմայի դեմ պայքարի ամիս: ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռվարակաբանության բժշկագիտական կենտրոնը» օրերս իրականացրել մելանոմայի վաղ ախտորոշման հետազոտման ակցիա: Բանախոսները կներկայացնեն մաշկի մելանոմա հիվանդության միտումները, վիճակագրական տվյալները: