Բժիշկ-պացիենտ առցանց կապը կներդրվի Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում էՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժանձնակազմի համար ստեղծվածթվային առցանց հարթակի (Life4me+ HIV/AIDS (www.life4me.plus)) հիմնադիր և սեփականատեր Ալեքս Շնայդերը: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում նա հավելվածը ներկայացրել է տնօրինությանը, բժիշկներին և ՀՀ-ում հավելվածի ներդրման և կիրարկման անմիջական պատասխանատու «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ներկայացուցիչներին:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ, մանրամասն ներկայացնելով հավելվածի նպատակը, առաձնահատկություններն ու հնարավորությունները, ԱլեքսՇնայդերը նշել է, որ, ստեղծելով բժիշկ-պացիենտ ինտերակտիվ առցանց կապ,հավելվածը պահպանում է պացիենտների տվյալների թվային բազայի և գաղտնիության սկզբունքները:

Հավելվածը հնարավորություն է տալիս հետաքրքրվել պացիենտի վիճակով, նրանհիշեցումներ ուղարկելդեղերի ընդունման մասին։ Իսկ պացիենտը կարող է ստանալ բժշկի խորհուրդները, նրա հետ պայմանավորվածությունձեռք բերել հանդիպման կամ հետազոտություններ անցնելու մասին: Կենտրոնի մասնագետներն իրենց գոհունակությունն ենհայտնել  ծրագրի վերաբերյալ և համագործակցելուպատրաստակամություն հայտնել:

Հավելվածնօգտակար կարող է լինել հատկապես միգրանտների կամ մայրաքաղաքից հեռու բնակվող շահառուների համար:Արդեն իսկ առկա էդրա հայերեն տարբերակը, որը տեխնիկապես պատրաստ է ներդրման համար:

Հայաստանըկլինի աշխարհի 25 երկրներից մեկը, որտեղ նախատեսվում է ներդնել հավելվածիփորձնական տարբերակը:




Լրահոս