Թանկարժեք նվեր շեֆի հոբելյանի առթիվ. ինչ են պատրաստել նախարարությունում Արտեմ Ասատրյանի համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ծննդյան 45-ամյակը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախարարությունում որոշել են շեֆի հոբելյանի առթիվ թանկարժեք նվեր պատրաստել. ղեկավար մարմինը՝ փոխնախարարները, վարչությունների եւ բաժինների պետերը, 20 հազարական դրամներ են հավաքել, իսկ ահա մյուս աշխատակիցներից ուզել են 10 հազարական դրամ: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել, թե ի՞նչ են գնելու այդ գումարով, թե՞, այնուամենայնիվ, որպես նվեր փողն են տալու նախարարին: Ասել է, թե սոցիալական օգնություն՝ սոցապնախարարին, որը, ըստ օդում կախված լուրերի, Երեւանի Հյուսիսային պողոտայում շքեղ եւ ընդարձակ բնակարան ունի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս