24.05.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Մայիսի 24-ին ժամը 13.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս՝ արվեստի և մշակույթի գործիչների մասնակցությամբ։

Թեման՝ «Արցախի Մատաղիս գյուղի եկեղեցու  վերականգնման  և բոլոր ժամանակներում զոհված և դիրքապահ տղաների  հիշատակը խորհրդանշող հուշակոթողի տեղադրման  աշխատանքներին են միանում արվեստի և մշակույթի գործիչները՝ «Հանուն սահմանի» համերգային ծրագրով»։

Բանախոսներն են.
Վարդուհի Գասպարյան  «Վիվարտ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր և համերգի կազմակերպիչ
Աշուղ Նազելի
Արմանի —- հեղինակ կատարող, հաղորդավար
Հասմիկ Հայրապետյան – Զեյթուն մշակութային կենտրոնի երգի խմբի ղեկավար
Ալլա Թորոսյան Զեյթուն մշակութային կենտրոնի թատերական խմբի ղեկավար

***

Մայիսի 24-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են մաշկավեներոլոգներ Կարեն Վարդանյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:

Թեման` Սեռավարակներ, խնդրահարույց հարցեր:

***

Մայիսի 24-ին, ժամը 10:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում /հասցե, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական շենք 2/ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը կընդունի 2016-17 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմակիր աշակերտներին:

***

Մայիսի 24-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ոլորտում առկա միտումները և դրանց առողջացման հնարավոր ուղիները:

***

Տեղեկացնում ենք ձեզ, որ մայիսի 24-ին, ժամը 17:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում (հասցե` Ամիրյան 1) տեղի կունենա «Հայաստանի քարտեզագրումը՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն` հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղին» համաժողովը:
Համաժողովին կմասնակցեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ պրն. Հովհաննես Ազիզյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ տիկին Զարմինե Զեյթունցյանը:
Տիկին Զարմինե Զեյթունցյանը կներկայացնի տուրիզմի 2017 թվականի զարգացման ռազմավարությունը ու կխոսի պետություն-մասնավոր հատված պոտենցիալ համագործակցության հնարավորությունների մասին: Բացման խոսքով հանդես կգան նաև ԱՄՆ ՄԶԳ Հայաստան առաքելության տնօրեն տիկին Դեբորահ Գրիզերը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ պրն. Գրեգորի Ցուրիսը:
Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան (ՀԵԲԱ): Համաժողովի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջնահերթություններից մեկը՝ զբոսաշրջության բնագավառը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության, Եվրոպական Միության ու Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից կիմանան Հայաստանում տուրիզմի բնագավառի ներկա վիճակի ու զարգացման ռազմավարության մասին:
Վերջում կկազմակերպվի քննարկում՝ հարց ու պատասխանի ձևաչափով: Նախատեսվում է նաև գինու համտես-հյուրասիրություն:

Խնդրում ենք նախապես տեղեկացնել մասնակցության մասին մինչև մայիսի 23-ը, ժամը 17:00-ն զանգահարելով՝ 055 747 898 հեռախոսահամարին` Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի մամլո քարտուղար Լիլիթ Խաչատուրյանին:




Լրահոս