Լրատվամիջոցները հայտնում են Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունը կատարած անձի ինքնությունը: Ըստ CBS News-ի տվյալների, ահաբեկչությունը կատարել է 23-ամյա Սալման Աբեդին:
Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ ընթանում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, ահաբեկչություն է իրականացվել: Վերջին տեղեկություններով՝ 22 մարդ զոհվել է, 59 մարդ վնասվածքներ ստացել: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: