
Էվերեստի վրա 4 մարդու մարմին են գտել: Այս մասին հայտնում է Himalayan Times-ը: Ենթադրվում է, որ նրանք մահացել են վրանում թթվածնի պակասի պատճառով:
Երկու օտարերկրյա զբոսաշրջիկներին և երկու ուղեկցորդներին գտել են գագաթին հասնելուց առաջ տեղակայված վերջին ճամբարի վրանում:
Նրանց հետ են եղել Seven Summit Treks ընկերության ուղեկցորդները, որոնք գագաթից իջեցնում էին սլովակ Վլադիմիր Շտրբայի մարմինը. նա լեռան վրա մահացել էր կիրակի:
Վերջին օրերին Էվերեստի վրա զոհված լեռնագնացների թիվը հասել է 9-ի: