Լեռնագնաց Արա Խաչադուրյանը սպասում է Չինաստանի թույլտվությանը՝ շարունակելու Էվերեստ լեռ բարձրանալը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչադուրյանը սպասում է Չինաստանի կառավարության թույլտվությանը՝ Էվերեստ լեռը բարձրանալը շարունակելու համար: Հայազգի լեռնագնացը, ով նպատակադրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ աշխարհի ամենաբարձր լեռան կատարին՝ 8848 մ բարձրության վրա, ծածանել Հայաստանի դրոշը, չեն կանգնեցնում անգամ անբարենպաստ եղանակային պայմանները, Նեպալում  գրանցված հզոր երկրաշարժն ու էվերեստում դրան հաջորդած ձնահոսքը, որի արդյունքում զոհվել էր 18 լեռնագնաց:

«Սպասում եմ Չինաստանի կառավարության թույլտվությանը վերելքը շարունակելու համար»,- Armlur.am-ին տեղեկացրել է հայազգի լեռնագնացը:

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, Արան ծնվել է Լիբանանում, սակայն այժմ ապրում է Մարսելում: Հայազգի լեռնագնացը Հայոց ցեղասպանության ճանաչման ու մոռացության դեմ պայքարելն իր պարտքն է համարում: Լեռը բարձրանալուն հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ լինելու համար Արան օրական 8 ժամ է տրամադրել սպորտին, մեդիտացիային ու յոգային: Հավելենք, որ Արան արդեն հաղթահարել է մի քանի բարձր լեռ` բարձրանալով նաև Արարատի գագաթը:




Լրահոս