
Վեց տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից վաղն ազատ կարձակվի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց նրա որդին՝ Նորայրը:
Վերջինիս փոխանցմամբ` հորը ՔԿՀ-ի մոտ դիմավորելու համար հավաքվելու են ոչ միայն ընտանիքի անդամներն ու հարազատները, այլև մարտական ընկերները:
Մեր զրուցակիցը հավելեց, որ Վոլոդյա Ավետիսյանը դուրս է գալու և շարունակի պայքարը: