
Այսօր՝ գիշեր սպանություն է տեղի ունեցել Գուգարք գյուղում: Ժամը 00:20-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգել են ոստիկանություն ու հայտնել, որ Գուգարք գյուղի տներից մեկում տղամարդու դի կա: Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ սպանված տղամարդը Գուգարք գյուղի բնակիչ, Տիգրան Մարտիրոսյանն է, ով Վանաձորոմ հայտնի «Ճաճոյի» Էդոյի տղան է:
Դեպքի առթիվ ստեղծվել է քննչական, հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի ( սպանություն) և 235 հոդվածի 1-իմ մասի ( ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործեը) հատկանիշներով: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն սպանվածը մահացել է կրակոցից: Նախնական ու չճշտված տեղեկություններով՝ տղամարդուն սպանել է կինը: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ:
Այլ մանրամասներ՝ քիչ անց