Հարց քաղաքացիներից` ո՞ր տույժերի առկայության դեպքում կարող է քաղծառայողը ազատվել իր զբաղեցրած պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ո՞ր տույժերի առկայության դեպքում կարող է քաղծառայողը ազատվել իր զբաղեցրած պաշտոնից:

Թամարա Հարությունյան (29 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք են նրա նկատմամբ՝

ա) մեկ տարվա ընթացքում երկու անգամ «խիuտ նկատողություն» կարգապահական տույժի կիրառումը,

բ) մեկ տարվա ընթացքում «խիuտ նկատողություն» եւ «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում» կարգապահական տույժերի կիրառումը,

գ) մեկ տարվա ընթացքում «խիuտ նկատողություն» եւ «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով» կարգապահական տույժերի կիրառումը,

դ) մեկ տարվա ընթացքում «սահմանված կարգով աշխատավարձի իջեցում» եւ «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով» կարգապահական տույժերի կիրառումը,

ե) «զբաղեցրած պաշտոնից ազատում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժի կիրառումը քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունն ստանալուց հետո:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացիական ծառայության խորհուրդը քաղաքացիական ծառայողի նկատմամբ համապատասխան կարգապահական տույժը կիրառելու համար համաձայնություն տալու հարցը պարզելու նպատակով անցկացնում է ծառայողական քննություն, որի արդյունքում Խորհրդին ներկայացված եզրակացության հիման վրա համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ համապատասխան կարգապահական տույժը կիրառելու համար:




Լրահոս