Մայիսի 26-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի կունենա «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:
Հասցեն՝ ք. Երևան, Հալաբյան 44:
***
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ:
2017 թվականի մայիսի 26-ին, ժամը 14:00-16:00-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի մեծ դահլիճում(հասցե՝ Մհեր Մկրտչյան 5, 2-րդ հարկ) տեղի կունենա հարց-պատասխան ձևաչափով հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ:
Հանդիպումը վարելու են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահԶարմինե Զեյթունցյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահիառաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:
***
Մայիսի 26–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս «Սլեքլայնի հայկական թիմի հաջողությունները Ռուսաստանում» թեմայով։
Step Slackliners Armenia հայկական թիմը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանում վերջերս անցկացված Russian Highline Fest սլեքլայնի փառատոնում։ Ասուլիսի ընթացքում հայկական թիմի անդամները կպատմեն իրենց ձեռքբերումների, ինչպես նաև հետագա ծրագրերի և Հայաստանում այս մարզաձևի զարգացման հեռանկարների մասին։
Սլեքլայնը (անգլ.՝ Slackline slack՝ «թույլ», line՝ «գիծ» բառերից) մարզաձև է, հատուկ ձգված ժապավենի վրա քայլելու հմտություն, այն դինամիկ հավասարակշռությունը զարգացնելու վարժություն է։ Սլեքլայն է կոչվում նաև մարզաձևում գործածվող ժապավենը։
Ասուլիսի բանախոսներն են.
– Step Slackliners Armenia թիմի հիմնադիր Ահարոն Խաչատրյանը
– Slackliners Armenia–ի անդամ և համահիմնադիր Անուշ Աղաբաբյանը
***
Մայիսի 26-ին, ժամը 10:00-ին ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը Երևանի Մ. Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցում /հասցե՝ Ն. Տիգրանյան 12/ ներկա կգտնվի «Վերջին դաս» ավարտական միջոցառմանը:
***
Մայիսի 26-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի ասուլիսը։
Թեման՝ «Մայիսյան հեռոսամարտերի պատմական նշանակությունը և դասերը. Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը, հերոսամարտի մասնակիցների և իրադարձություններին անմիջական մասնակցություն ցուցաբերած հայ կանանց հետագա ճակատագրերը. զուգահեռներ Արցախյան ազատամարտի հետ. տոնական միջոցառումների պատմա – ազգագրական բովանդակության պահպանման և ներկայացման կարևորությունը. սփյուռքի մասնակցության անհարժեշտությունը»։
Բանախոսը կանդրադառնա նաև 2018 թվականին հերոսամարտերի 100-ամյակի նշման գործընթացին։
***
ՄԱՅԻՍԻ 26-ին` ժամը 09.30-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» նախաձեռնության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի ասուլիսը:
ԹԵՄԱ. Մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ, «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքներ, նախապատրաստական ծրագրեր: