Դավիթ Լոքյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այսօր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանին:
Դավիթ Լոքյանը շնորհավորել է Կարեն Բոթոյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Այսօր մենք նրան վստահում ենք մի շատ ծանր պարտականություն՝ ղեկավարել Գեղարքունիքի մարզը: Անկախ այն ամենից, թե որքան աշխատանք է կատարվել այս մարզում, մենք ունենք հսկայական անելիքներ և դուք պետք է լծվեք դրանց լուծմանը,- նշել է Դավիթ Լոքյանը:
Դավիթ Լոքյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար, նշել, որ նրա շնորհիվ վերջին տարիների ընթացքում առավել շատ խնդիրներ ունեցող մարզում լրջագույն փոփոխությունների սկիզբ է դրվել:

Իր հերթին, Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և վստահեցրել, որ արդեն պատգամավորական գործունեության ընթացքում նույնպես կնպաստի մարզի հիմնախնդիրների լուծմանը:
Մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և ՀՀ կառավարությանը վարչապետի գլխավորությամբ` վստահության համար: Նորանշանակ մարզպետն իր խոսքում նշել է, որ մարզում տեսել է թիմային աշխատանք: Վստահ եմ, որ այդ նույն թիմի՝ մարզպետարանի աշխատակազմի հետ այսուհետ նույնպես մեր առջև դրված խնդիրները կատարելու ենք,-ասել է Կարեն Բոթոյանը:




Լրահոս