
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն ավարտվել է: ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ բացի արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումից այլ փոփոխություններ չեն լինի: Նա ընդգծեց, որ բոլորն էլ վերանշանակվելու են, այդ թվում դաշնակցական նախարարները:
«Կառավարությունը կշարունակի աշխատել նման կազմով», – նշեց նա:
Հավելենք, որ մի քանի նախարարների վերանշանակման հրամանագրերն արդեն առկա են: