
«Երկիր ծիրան»-ի կուսակցությունը դեռ չի շտապում իր ընտրողներին տեղեկացնել՝ արդյո՞ք պատրաստվում են վերցնել Երեւանի ավագանու իրենց մանդատները եւ մասնակցել հունիսի 9-ին տեղի ունեցող ավագանու նիստերին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը նշեց, որ այս պահին որեւէ բան չի կարող ասել, բոլոր մանրամասներին կանդրադառնան պաշտոնական հաղորդագրությամբ: Նշենք, որ կուսակցությունը դեռեւս շարունակում է դատարանում բողոքարկել ավագանու ընտրությունների արդյունքները: