29.05.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի  29-ին  «Դեբատ» բանավեճի ակումբը («Արարատ» հյուրանոց) հրավիրում է հերթական քննարկման: Օրակարգում՝ խորհրդարանական և քաղաքապետի ընտրություններին հաջորդող զարգացումները, մասնավորապես՝ ՀՀ նոր կառավարություն ձևավորելու քաղաքական հրատապությունը: Հյուրերի ցանկում՝ ՍԴՀԿ կուսակցության նախագահ Արամ Սարգսյան, Երևանի ավագանու «ԵԼՔ» դաշինքի թեկնածու՝ Ալեն Սիմոնյան, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյան, քաղաքագետ՝ Ռուբեն Մեհրաբյան: Ինչպես միշտ, դեբատին կմասնակցեն նաև ակումբի մշտական անդամներ, հյուրեր:

***

ՄԱՅԻՍԻ 29-ին` ժամը 11.00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի, ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոն հիմնադրամի սոցիալական աշխատող Մարգարիտա  Տեր-Հովհաննիսյանի ասուլիսը:

ԹԵՄԱ. Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանություն. վիճակագրություն, խնդիրներ:

*****

ՄԱՅԻՍԻ 29-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.-Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է. անցած ուղի, ձեռքբերումներ, հաջողություններ:

***

Մայիսի 29-ին՝ ժամը 11.00, Երևանի թիվ 12 մանկապարտեզում (հասցե՝ Մոսկովյան 31) տեղի կունենա սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կխոսվի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, ներկայացվելիք «7» նախագծի մասին։ Ասուլիսին մասնակցություն կունենան նաև մանկապարտեզի սաները։ «7» խորագիրը կրող կրթադաստիարակչական նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։

***

Մայիսի 29-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Կասպերսկի Լաբորատորիայի Հայաստանում և Վրաստանումտարածաշրջանի ղեկավար Արմեն Կարապետյանը:

Թեման` WannaCry և այլ գլոբալ կիբեռգրոհների հետևանքները Հայաստանի համար։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն կիբեռգրոհների հայտնաբերման և կանխարգելման լուծումների մասին:

Մայիսի 29-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են խմբագիր, բլոգեր Կարեն Թումանյանը, բլոգերներ Արման Թումասյանը և Տարոն Չախոյանը:

Թեման՝ Բլոգերներն ընդդեմ ֆեյսբուքի, բողոքի ակցիաներ:

***

Մայիսի 29-ին, ժամը 11:00-ին  «Հայք» տեղեկատվական կենտրոնը  հրավիրում է ասուլիսի: Թեման՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք. ՌԱԿ-ի քաղաքական տեսակետները»: Հյուրն է՝  Ռամկավարական ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների Պալատի նախկին պատգամավոր ՍԵՐԽԻՈ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:

Լրահոս