
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանից ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ձևավորված նոր Ազգային ժողովի կազմի մասին, արդյոք կանխատեսե՞լ էր, որ Արա Բաբլոյանը կդառնա ԱԺ նախագահ:
Ի պատասխան մեր հարցի` Հարությունյանը նշեց, որ իրեն չեն հետաքրքրում փոփոխությունները` հավելելով, որ արտառոց ոչ մի բան չկա:
«Ի՞նչ վատ բան է եղել. ես չեմ զարմանում այդ պատկերից: Եթե ես չեմ, իմ տեղը մեկ ուրիշն է, էն մեկը չկա` իր տեղը` մեկ ուրիշը. արտառոց բան չի եղել, մեծ փոփոխություններ չեն եղել: Ընդամենը 30 կամ 25 մարդով կրճատվել է, հանձնաժողովները կրճատվել են: Ճիշտն էլ որ ասեմ, ինձ չի էլ հետաքրքրում, չեմ հետաքրքրվում այդ բաներով»,- մեզ հետ զրույցում ընդգծեց նա: