
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հայտնել է, որ հավատարիմ է ակումբին և աջակցում է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին:
«Եթե ստիպված լինեի ոտքս կոտրել Մոուրինյուի համար, կանեի դա: Այդպիսին եմ ես: Նույնիսկ, եթե ցավեր ունեմ, պատրաստ եմ խաղալ:
«Մանչեսթեր Յունայթեդում» եմ և ցանկանում եմ մնալ այստեղ: Ամեն օր մեծագույն ֆուտբոլիստների հետ եմ աշխատում, հիանալի անձնակազմով ակումբում և երջանիկ եմ լինել այստեղ»,- ասել է նա: