
«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մասնակցելու համար երեկ երեկոյան Հայաստան է ժամանել աշխարհահռչակ շանսոնյե, բարեգործ Շառլ Ազնավուրը: Այս մասին տեղեկացնում է «Ավրորա» մրցանակաբաշխության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և բազմաթիվ քաղաքացիներ։
Մցանակաբաշխության պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 28-ին, Երևանում։