
Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը որոշել է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», այլ ոչ թե ֆրանսիական ՊՍԺ:
Իտալական աղբյուրները նշում են, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հասցրել է շփվել խորվաթ ֆուտբոլիստի հետ, երբ գտնվել է Զագրեբում:
Հաղորդվում է, որ հնարավոր գործարքի արժեքը կազմի 45 մլն եվրո` չհաշված հավելավճարները: Միլանյան ակումբը դեմ չէ տվյալ գործարքին, և, ամենայն հավանականությամբ, Պերիշիչն Անգլիա կուղևորվի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: