Այս օրը 61 տարի առաջ տեղի ունեցավ Մյունխենյան ողբերգությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1958թ. փետրվարի 6-ին Մյունխենի օդանավակայանում վթարի ենթարկվեց «Մանչեսթեր Յունայթեդի» ինքնաթիռը: Ինքնաթիռը կատարում էր Բելգրադ – Մյունխեն – Մանչեսթեր թռիչքը, սակայն 3-րդ փորձից ինքնաթիռը վթարի ենթարվկեց հենց Մյունխենի օդանավակայանում:

Վթարի հետևանքով զոհվեցին 23 մարդ, իսկ 19 հոգի ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերադառնում էր հայրենիք Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունից: Ինքնաթիռը վայրէջք էր կատարել Մյունխենում, որտեղ պետք է վառելիք լիցքավորեր և շարունակեր թռիչքը դեպքի Մանչեսթեր:




Լրահոս