ՖՈՏՈ. Թոմ Քաթինան՝ «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության դափնեկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը: Ընտրող հանձնաժողովի որոշումը հրապարակեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:  «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության դափնեկիրը Թոմ Քաթինան է:

Թոմ Քաթինայից բացի, Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցում ուրիշ բժիշկ չկա։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստի անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500,000 բնակչի բուժսպասարկման համար։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։

Նրա անձնվեր գործունեությունը լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների եւ մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից: TIME պարբերականը 2015թ. նրան ճանչել է ամենաազդեցիկ անհատներից մեկը։




Լրահոս