ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Մայիսի 14-ին տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրությունները: Իհարկե, դժվար է իմանալ, թե ով է այս լուսանկարի հեղինակը, բայց փաստ է, որ նա ցանկացել է Երեւանի քաղաքապետի պաշտոնում տեսնել նախկինում մի շարք պաշտոններ զբաղեցրած, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանին:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ապաստան ասվածը, ի՞նչ է այն:

Դիանա Մելքոնյան (35 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապաստանը օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում շնորհված պաշտպանություն է: Ապաստանը տրամադրվում է օտարերկրացուն Հայաստանում փախստական ճանաչելու միջոցով:
Հայաստանում փախստական ճանաչվելու եւ ապաստան ստանալու դեպքում անձը օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք: Ապաստան հայցողը կամ փախստականը որեւէ կերպ չի վերադարձվում այն երկրի տարածք, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասսայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության, քաղաքական հայացքների կամ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների հիմքով:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե քաղաքացին գտնվում է ՀՀ-ում, ապա ապաստան ստանալու մասին դիմում ներկայացնելու համար պետք է այցելի ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն:

 

 
ՀԱՐՑ. Եթե գործատուն ունի հաշմանդամության կարգ, ապա նա որպես գործատու կարո՞ղ է ունենալ որեւէ արտոնություն: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք` որո՞նք են դրանք:

Իրինա Մովսիսյան (54 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ Կառավարությունը 2006թ. հուլիսի 13-ի թիվ 996 որոշմամբ սահմանել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը եւ պայմանները: Որոշման նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է՝ գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Անմրցունակ անձանց խմբին են պատկանում՝ զբաղվածության կենտրոններում հաշվառված՝
– հաշմանդամները
– ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք
– աշխատանքային տարիքի հաuած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք
– պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո
– առնվազն երեuունհինգ տարվա ապահովագրական uտաժ ունեցող գործազուրկներ
– երեք տարուց ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք
– փախuտականները:
Յուրաքանչյուր անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը («Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենք):
Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց՝ մեկ տարի ժամկետով:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:




Լրահոս