Այսօր ArmLur լրատվականի էլէկտրոնային փոստին` «[email protected]»-ին, հաղորդագրություն է եկել, ըստ որի «Գաֆէսճյան արվեստի» կենտրոնը հայտնվել է փակման եզրին:
Մասնավորապես այդ նյութի բովանդակությունն հետևյալն էր.
«Արդեն իսկ գաղտնիք չէ. «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամում մայիս 2-ին կատարված մոտ 40%-ով աշխատակիցների հաստիքների և աշխատաժամանակի կրճատումը, որի պատճառով թանգարանն արդեն աշխատում է շաբաթը երեք օր գրաֆիկով: Դեռևս ձմռանը «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամը Հայսատանից արտահանեց պահեստավորված բոլոր արվեստանմուշները, որը կազմում էր մոտավորապես երեք կոնտերներ: Ինչպես նաև Սասունցի Դավիթ սրահում ցուցադրվող Լիբենսկի Բրիխտովա Հայաստանի համար ցուցադրության բոլոր նյութերը և Թամանյան այգում ցուցադրվող Լին Չեդուիքի (Մեծ Բրիտանիա) երեք ստեղծագործությունները, որոնք ապամոնտաժվեցին և հետ ուղարկվեցին ԱՄՆ՝ նոր սերունդներին զրկելով աշխարհահռչակ արվեստագետների գործերին ծանոթանալուց: Վերլուծելով առկա փաստերը համոզվում ես, որ ՛՛Գաֆէսճեան Թանգարան՛՛ հիմնադրամն ունի կամ ֆինանսական խնդիրներ, կամ էլ չի տեսնում իր հետագա գործունեությունը Հայաստանում….»:
Հայտարարության առթիվ ArmLur.am-ը զրուցեց «Գաֆէսճյան թանգարանի» կրթության մասով տնօրեն Աստղիկ Մարաբյանի հետ՝ պարզելու փակման պատճառները: Վերջինս զարմանքով հայտնեց. «Մենք բացարձակապես տեղյակ չենք նամակի բովանդակության, առավելևս, թե ով է այն տարածել:Կենտրոնի կողմից երբևէ նման պաշտոնական հայտարարություն չի եղել»:
Տնօրենի խոսքով՝ վերջին ժամանակաշրջանում կենտրոնը նոր նախաձեռնությամբ և ծրագրով է հանդես գալիս:
Լիդա Եղիազարյան