sq.com.ua կայքը հաղորդում է, որ Ուկրաինայի Խարկովի մարզի իրավապահները հանցախումբ են բացահայտել, որն օգնել է մարդկանց հատել պետական սահմանը: Հանցախմբի անդամներին ձերբակալել են գիշերը, երբ վերջիններս փորձել են պետական սահմանով 3 հոգու անօրինական ճանապարհով անցկացնել:
Պարզվել է, որ մարդկանց տեղափոխումը կազմակերպում էր 26-57 տարեկան 4 հոգի: Նրանց «հաճախորդները» հիմնականում եղել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ: Հանցավոր ծրագիրը մշակվել էր 2016 թվականի փետրվարին։ Հանցախումբը քաջածանոթ է եղել սահմանի հատման և Ուկրաինայի տարածք օտարերկրացիների ժամանման կանոնադրությանը։
Հարուցվել է քրեական գործ՝ Ուկրաինայի քր.օր-ի 332 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով /Ուկրաինայի պետական տարածքով անձանց անօրինական տեղափոխում