ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի ուժգին փոթորիկը չի հանդարտվում. զոհերի թիվը հասել է 7-­ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7­ի, իսկ վիրավորներինը՝ գրեթե 70-­ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ­-ը, այս մասին հայտնում են քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունից:

«Վերջին տվյալներով ծառերի և շենք­ շինությունների վնասման հետևանքով մահացել է 7 մարդ»,­ հայտնել է գործակալության աղբյուրը: Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության աշխատակից Յուլիա Իվանովան էլ ՏԱՍՍ­ին հայտնել է, որ կոմիտեն դեռևս կարող է հաստատել է միայն հինգ­վեց մահվան փաստը: «Ստացած վնասվածքներից մահացել է հինգ հոգի: Բացի այդ, քամու ուժեղ պոռթկման հետևանքով վնասվել է Կիրովոգրադի փողոցում գտնվող կառույցը, ինչի հետևանքով տարեց տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,­ նշել է Իվանովան: Մահվան դեպքերի առնչությամբ նախաքննական ստուգումներ են սկսվել:




Լրահոս