ԱԺ-ն շինհրապարակ է հիշեցնում, նորեկները նախկինների սենյակները չեն հավանում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն շինհրապարակ է հիշեցնում, նորեկները նախկինների սենյակները չեն հավանում, վերանորոգում և կահավորում են իրենց ճաշակով։ Վերանորոգվել է անգամ Վարդան Օսկանյանի հարմարավետ՝ նախամուտքով աշխատասենյակը, այն նոր տեր ունի՝ ՀՅԴ խմբակցության անկուսակցական Անդրանիկ Կարապետյանը՝ Արմավիրից։ Նա հանգրվանել է ոչ թե հարազատ ֆրակցիայի հարևանությամբ, այլ գեներալիտետի, քանզի Մանվել Գրիգորյանի մտերիմներից է։

Բայց ամենաքննարկվողն ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակի վերանորոգման հարցն է․ նրա աշխատասենյակի դռներն ու պատուհանները հանվել-դրվել են միջանցքում՝ տպավորություն ստեղծելով, թե Արփինե Հովհաննիսյանն ազատվում է Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակի իրերից։ Թեև ինքը երեկ վստահեցնում էր, որ միայն պատերն են «ներկում», մնացած ամեն ինչ մնալու է իր տեղում»։

Լուսանկարը` «Առավոտ»-ի




Լրահոս