Հարց քաղաքացիներից` ամուսինները ամուսնալուծության հայց ո՞ր դեպքում իրավունք չունեն ներկայացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Հետաքրքիր է իմանալ՝ ամուսինները ամուսնալուծության հայց ո՞ր դեպքում իրավունք չունեն ներկայացնելու։ Կան նման հանգամանքներ, երբ արգելվում է ամուսնալուծության հայց ներկայացնել։

Հայկուհի Ասլանյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության հայց չի կարող ներկայացվել`

. կնոջ հղիության ընթացքում կամ մինչեւ երեխայի մեկ տարեկան դառնալը, եթե նրա հայրությունն այլ անձ է ճանաչել,

. եթե դատարանի որոշմամբ` իբրեւ հայր, տղամարդու մասին տեղեկությունը հանվել է երեխայի ծննդյան վկայականի գրառումից,

. եթե այդպես են պահանջում անգործունակ ճանաչված ծնողի շահերը:

Վերոնշված հանգամանքների առկայության դեպքում հայց կարող է ներկայացվել, միայն եթե ամուսիններից մեկը մյուս ամուսնու կամ երեխայի նկատմամբ հանցագործության տարրեր պարունակող անօրինական քայլ է կատարել:

Այդ դեպքում դատարանի մեղադրական դատավճիռ կայացնելը պարտադիր չէ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ավելացնենք, որ կնոջ հղիության ընթացքում ամուսնալուծության հայց կարող է ներկայացվել, եթե ապագա երեխայի հայրությունը` սահմանված կարգով, հայրության ճանաչման համար հայց ներկայացնելու ճանապարհով այլ անձ է ճանաչել:




Լրահոս