ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթուր Առաքելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արթուր Առաքելյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է վարչապետի որոշման մեջ: