ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի` փետրվարի 26-ի համարում տպագրված Բգավոր եկեղեցու վերաբերյալ հրապարակումը հայտնվել է դատախազության ուշադրության կենտրոնում: Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանից տեղեկացանք, որ նա ցուցում է տվել հրապարակումն ուղարկել ՀՀ ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժին` հոդվածում նշված փաստերն ուսումնասիրելու եւ լուծում տալու համար: Հիշեցնենք, որ մեր հրապարակման համաձայն, 2008 թվականին վերանորոգվել է Բգավոր եկեղեցին, սակայն դա միայն «փաստաթղթային վերանորոգում» է, իրականում եկեղեցին պարզապես քանդվում է. չկան տանիք, գմբեթ, անգամ պատերի մի մասը: Հուսով ենք, որ դատախազության ցուցումը չի մնա օդում կախված: Դատախազը տեղեկացրեց նաեւ, որ ձերբակալված է Շալո անունով քրեական հեղինակությունը, որը, ըստ մեր հրապարակման, Վանաձորում կրակոցներ էր արձակել 2008 թվականին, մինչդեռ պետք է նշեինք 2010 թվականը:




Լրահոս