ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.Սեւանա լճում տարիներ շարունակ ձկնորսները բազմաթիվ ուռկաններ են թողել, հիմա ամբողջ հատակը մամռակալած ցանցեր են. ուսումնասիրե՞լ եք, ե՞րբ պիտի մաքրվեն դրանք:Մանուկ Նիկողոսյան, 46 տարեկան, կենսաբանՊԱՏԱՍԽԱՆ. Մամռակալվածը  բացարձակապես կապ չունի, լիճ ա ու էտ մի քիչ մամուռն էլ չի խանգարի նրան, չեմ ասում շատ, բայց որոշակի քանակությամբ կարող է լինել: Դրանք ճահճային մասեր են, որտեղ բադերն են բնակություն հաստատում, այսինքն` որոշ էկո սիստեմի համար պետք ա, բայց որոշակի քանակությամբ: Այսինքն` անպայման պետք է մաքրվի ու մաքրվում ա, մենք աշխատում ենք էն տակի հողն էլ մաքրել հանել, որպեսզի չմնա ներքեւում` ջրի տակ, որը հումուսային հող է համարվում, իսկ այն  հետագայում մեզ պետք կգա ծառատունկի ժամանակ:ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների վարչության պետ Արտաշես Զիրոյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` որեւէ ծրագիր ՀՀ բնապահպանության նախարարությունը չունի ջրի տակ մնացած ցանցերը մաքրելու վերաբերյալ: Եւ փոխանակ հարցի այս մասին պատասխանելու, պարոն Զիրոյանը խոսել է մամուռների ու լավ կամ վատ ազդեցությունների մասին: Այս ամենից արդեն երեւում է, թե ինչ մակարդակի աշխատանք է իրականացվում Սեւանա լիճը մաքրելու եւ «բուժելու» համար:  




Լրահոս