![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/Zinedine-Zidane-014.jpg)
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի շրջանակում կայանալիք Թուրինի «Յուվենտուսի» հետ հանդիպման մասին:
««Յուվենտուսը» շատ լավ է պաշտպանվում և շատ է գրոհում, սակայն եզրափակչում դա այդքան էլ էական չէ: Այս տարի եզրափակչում միմյանց կհանդիպեն գերակումբներ: Ինչպես միշտ երկրպագուներին սպասվում է հրաշալի հանդիպում:
Այդ խաղն անչափ կարևոր է մեզ համար: Պատրաստվելու ենք հանդիպմանը մեծ պատասխանատվությամբ:»,- ասել է նա: