Ֆլորենտինո Պերեսը հեգնանքով է պատասխանել Ռոնալդուի վերաբերյալ հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց այն լուրը, ըստ որի` Զինեդին Զիդանը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»: Այս ամենից հետո Մադրիդում բուռն կերպով սկսել են քննարկել նաեւ թիմի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձի մասին:

Ի պատասխան իրեն տրվող հարցերի` «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասել է `«Ի՞նչ եք կարծում Զիդանը իր հետ պետք է բերեր նաեւ Ռոնալդուին,նա այնտեղ է,որտեղ հիմա գտնվում է: Նրա մոտ ամեն բան հրաշալի է, այդ դեպքում ո՞րն է պատճառը վերադարձի»:




Լրահոս