ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորում վերելակի հորանն ընկած երեխաներից մեկի վիճակը ծանր է. ինչ է պատմում մյուս տուժածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը երեխա է ընկել:

14-ամյա Վիկա Արզումանյանը դուրս է բերվել հորանից և հոսպիտալացվել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

ArmLur.am-ի թղթակիցը զրուցել է տուժած երեխաներից մեկի հետ, ով դուրս է գրվել հիվանդանոցից, և Վանաձորի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ալվարդ Հայրապետյանի հետ:

Մյուս երեխայի` Լուսինե Զ.-ի մոտ ախտորոշվել է երկու ազդրերի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, քթի ոսկրերի կոտրվածք, կասկած կա, որ վնասվել է նաեւ ողնաշարը: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս