
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները օրերս հետ են վերադարձրել Ջրառատ համայնքում ՕՐՕ դաշինքի համակիրների եւ ՀՀԿ-ական համայնքի ղեկավարի թիմակիցների մասնակցությամբ ծեծից տուժածների հեռախոսները: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմտեի քննիչները հայտնել են, որ շուտով հետ կվերադարձնեն տուժողների զգեստները:
Գրել էինք, որ մարտի 12 եւ 14-ին միջադեպ էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցները, իսկ միջադեպի կենտրոնում էին հայտնվել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը եւ նրա եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը:
Ավելի ուշ գործով տուժողների հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ցուցմունք էր տվել, որ որեւէ բողոք չունի, ՀՀ փոխոստիկանապետը եւ նրա եղբայրը եւս գրել են, որ որեւէ բողոք չունեն:

Ի դեպ, հավելենք, որ Ջրառատում տեղի ունեցած միջադեպի գործով ամբաստանյալի աթոռին կհայտնվի միայն ՀՀԿ-ական համայնքի ղեկավարի տեղակալ Տիգրան Սարգսյանը, որը այդ օրը ապօրինի զենքից կրակոցներ էր արձակել: