Հարց քաղաքացիներից` երեխային մանկապարտեզ ընդունելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ երեխային մանկապարտեզ ընդունելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Նարինե Հայրապետյան (29 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացնում են՝ մանկապարտեզ ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

. Դիմում ծնողի կողմից

. Տեղեկանք ծնողի աշխատանքի վայրից/աշխատելու դեպքում/
. Երկու լուսանկար

. Երեխայի ծննդյան վկայականի պատճենը

. Ծնողի անձնագի պատճենը:

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015թ. ՀՀ-ում գործել է 717 համայնքային, գերատեսչական եւ ոչ պետական նախադպրոցական հաստատություն, որոնցից 524-ը` մանկապարտեզ, 161-ը` մսուր-մանկապարտեզ, 32-ը` դպրոց-մանկապարտեզ: Նախադպրոցական հաստատությունների ընդհանուր քանակից 649-ը համայնքային ենթակայության է, 14-ը` գերատեսչական եւ 54-ը` ոչ պետական: Նշենք, որ նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ խմբում երեխաների միջին թվաքանակը կազմել է 27 երեխա, տեղերի փաստացի զբաղվածությունը` 89.2%: Միջին հաշվով մեկ նախադպրոցական հաստատություն հաճախել է 101 երեխա, իսկ մեկ մանկավարժին բաժին է ընկել 12 երեխա:




Լրահոս