Ինչ է պատահել Լուիզա Ղամբարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի անսպասելի հիվանդության պատճառով այսօր հետաձգվել է Սուրեն Շահվերդյանի «Սև դառը շոկոլադ» ներկայացումը:

Այդ ներկայացումը հետաձգվում է մինչև հունիսի 15-ին, ժամը 20։00: Նշենք, որ հունիսի 15-ը նրա ծննդյան օրն է և Լուիզան խոստացել է ինչ գնով էլ լինի ոտքի կանգնել և այդ օրը մասնակցել ներկայացման: Հավելենք, որ Լուիզա Ղամբարյանը վերջերս է վերադարձել արտերկրից և նրա հիվանդությունը մրսածության հետևանք է:

Հավելենք, որ սցենարի հեղինակը Էմմա Պետրոսյանն է,  բեմադրող ռեժիսորը Սուրեն Շահվերդյանը:  Ներկայացումը կնոջ և տղամարդու լուրջ բախում է մի քանի քառակուսի մետրի վրա։ Ներկայացումը սիրո, դավաճանության եւ այն ամենի մասին է, ինչ կարող է տեղի ունենալ տղամարդու եւ կնոջ միջև ամբողջ կյանքի ընթացքում։ Ներկայացման հիմքում հարցն է՝ ո՞վ է մեղավոր բաժանման համար՝ տղամարդը, թե՞ կինը:




Լրահոս