Յոնջլախցի Նորոյի դատական նիստը հետաձգվեց. ինչ դժգոհություններ ունեն հարազատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Յոնջլախցի Նորո անվամբ հայտնի Երեւանի բնակիչ Նորայր Ղազարյանի գործով առաջին դատական նիստը, որը, սակայն, դատախազի բացակայության պատճառով հետաձգվեց:

Նիստը, հավանաբար, տեղի կունենա հունիսի 16-ին: Նիստին ներկա չէին նաև ցուցմունք տված երկու անձիք:

ArmLur.am-ի հետ զրույցում Նորայր Ղազարյանի կինը` Նարինեն, հայտնեց. «Իրենք ցուցմունք են տալիս ու հիմա չկային, եթե դուք այդպես հիմնավոր ցուցմունք եք տալիս ինչի չեք ներկայացել: Մարդու կյանքի հետ եք խաղում: Մարդու տան մեջ 30-40 հոգի ներխուժեն զինված, հարբած, ինչի էին սպասում: Ով էլ լիներ այդպես էլ կվարվեր, ոչ մեկ ապահովագրված չի, չի կարող ասել, թե ինքը ինչ կաներ այդ պարագայում: Այդ տան մեջ ապրում են իր կինը, անչափահաս երեխան ու մնացած մարդիկ, բայց ինչի պիտի աներ, մտածեր, որ իրեն սպանեն, հետո մնացածին»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով` նրանց պահանջն այն է, որ ինքնապաշտպանության հոդվածով դատը կայանա. «Մարդ ինչի հիման վրա նստի: Կարող է նույն հաջողությամբ իմ ամուսինն էր լինում, իր եղբայրն էր լինում կամ անչափահաս աղջիկն էր հելնում իրենց դեմ: Խնդիրն այն է եղել, որ ամուսնուս եղբոր հետ գումարային պարտք ու պահանջի է եղել, իրենք չեն կարողացել լուծեն այդ հարցը: Ես չեմ ասում արդարացնեն, թող ինքնապաշտպանությունով դատեն»:




Լրահոս