
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իր ելույթում հայտարարել է, որ հայերը ծխող ազգ են և նրա համոզմամբ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշան է։
Նախարարի այս հայտարարությունը շատ բուռն քննադատության է արժանացել և քննարկման թեմա դարձել համացանցում` օգտատերերի կողմից:
Լևոն Ալթունյանն իսկապես ճիշտ է. Հայաստանում ծխողները շատ են, սակայն նախարարին պետք է թերևս հիշեցնել, որ այդ ծխողներից շատերը մեր երկրի պաշտոնյաներն են` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նրա՞նք են մեր երկրի գլխավոր անհաջողակները:
Լուսանկարները` iravaban.net-ի: