ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր տեղեկություններով «Արմավիա» ընկերության տնօրինությունն օրերս ազատել է ընկերության գրեթե բոլոր աշխատողներին, բացառությամբ օդաչուների, եւ ուղարկել տուն` ապրիլի մեկից վերադառնալու պայմանով: Իսկ պատճառն այն է, որ սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը այն  վաճառելու է կամ արդեն վաճառել է: Ընդ որում որպես գործարքի մյուս կողմ նշվում է Ռոբերտ Քոչարյանի անունը: Իհարկե, «Արմավիա» ընկերությունից հերքեցին լուրերը երկու մասով էլ. «Հումորով ենք  վերաբերում  այդ խոսակցություններին, թե ուզում ենք վաճառել, բայց չգիտենք` ում: Իսկ ավելի լուրջ ընդգծենք, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»: Նշենք, որ այլ աղբյուրներից եւս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատված «Արմավիա»-ի  աշխատակիցներն այս օրերին դատարան դիմելու հայցադիմումներ են պատրաստում:




Լրահոս