Հարց քաղաքացիներից` մտադիր չե՞ք երկարացնել 2ա համարի ավտոբուսի երթուղին. այն բավականին կարճ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես օգտվում եմ 2ա համարի ավտոբուսից: Խնդրում եմ ասեք՝ մտադիր չե՞ք երկարացնել 2ա համարի ավտոբուսի երթուղին: Այն բավականին կարճ երթուղի է:

Արսեն Հարությունյան (48 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Երեւանի ներքաղաքային ավտոբուսային հ.2ա երթուղում, ցածր ուղեւորահոսքի պատճառով, շահագործվում է երկու ավտոբուս: Հաշվի առնելով շարժակազմի քանակը՝ երթուղու ուղեգծի երկարացումը կբերի շարժման միջակայքերի էլ ավելի մեծացմանը, հետեւաբար ուղեգծի փոփոխությունը ներկայումս նպատակահարմար չէ:

Ծարավ Աղբյուրի սպասարկման բարելավման հարցը կքննարկվի նոր երթուղային ցանցի մշակման ընթացքում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈԻՐԴ». Հուսանք՝ ընթացող քննարկումներից հետո կայացրած որոշումը կբխի քաղաքացիների, այլ ոչ թե գիծը սպասարկողների շահերից:




Լրահոս