Որքան ունեցվածք ունի Վարդան Ղուկասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշտապես աղմկոտ պատմությունների կիզակետում հայտնվող ԱԺ նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանը նախընտրում է շռայլ չգտվել իր ունեցվածքի մասին տեղեկություններ հրապարակելիս:

Մասնավորապես, նա իր պաշտոնական հայտարարագրում նշել է, որ չի աշխատում և դրամական միջոցներ չունի: Փոխարենը հայտարարագրել է, որ ունի երկու հողամաս, երկու շենք-շինություն և 2005 թվականի արտադրության մեկ «BMW 760» մակնիշի ավտոմեքենա: Թե ինչպես կամ ում միջոցներով է ապրել Վ. Ղուկասյանը քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո, անհայտ է:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետն է և 2012 թվականին ներկայացրած հայտարարագրում նույնպես այնքան էլ շռայլ չի եղել: Նա այդ ժամանակ հայտարարագրել էր միայն իր եկամուտն ու դրամական միջոցները: Այդ ժամանակ Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Վարդան Ղուկասյանը հայտարարագրել էր 100 մլն դրամ, իսկ որպես եկամուտ էլ 52 մլն դրամ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս