ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պաշտոնանկ է արվելու: ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը հայտնել է, թե Սիմոնյանն այլ աշխատանքի է անցնելու:
Ինչպես հայտնի է՝ բացի Սիմոնյանից, դաշնակցական էր նաև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝ արդյոք Գյոզալյանը ևս պաշտոնանկ է արվելու: Սակայն մեզ հետ զրույցում Գյոզալյանը պատասխանեց. «Ո′չ: Ես մնալու եմ և շարունակելու եմ իմ գործունեությունը»:
Սյունէ Համբարձումյան