Շիրակի մարզպետն այլ աշխատանքի է անցնելու. ո՞վ է նոր թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը ArmLur.am-ի հետ հաստատեց Aravot.am-ի այն տեղեկությունը, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պաշտոնանկ է արվելու:

Նա հավելեց, որ Սիմոնյանն այլ աշխատանքի է անցնելու: Աղվան Վարդանյանի փոխանցմամբ` Շիրակի նոր մարզպետը ևս դաշնակցական է լինելու, սակայն հրաժարվեց մանրամասնել:

«Մենք շնորհակալություն ենք հայտնել պարոն Սիմոնյանին համատեղ աշխատանքի համար»,- ասաց Վարդանյանը:

Մեր դիտարկմանը` արդյոք նոր թեկնածուն Հակոբ Մանթիլյանն է, ինչպես խոսվում է մամուլում, նա բացասական պատասխան տվեց:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս