Խոշոր ավտովթար Երևանում. 23 համարի ավտոբուսը կողաշրջվել է. կա 14 վիրավոր. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության պողոտայում՝ Լամբադա կամրջի սկզբնամասում թիվ 23 երթուղին սպասարկող Բոգդան մակնիշի 1881Տ համարանիշի ավտոբուսը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, 14 հոգի, որոնք բոլորն էլ եղել են ավտոբուսի ուղևորներ, տեղափոխվել են հիվանդանոցներ:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գխավորությամբ: Ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս